Ձեր գովազդն այստեղ

Վիկա Մարտիրոսյանը կրկին բարտերի միջոցով է քավորության «հարցերը լուծում». Լուսանկարներ

  • Nov 06, 2023

Starnews-ը բազմիցս անդրադարձել է բարտերը չարաշահող հայ հայտնիներին:

Նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է բարտեր, ապա սիրով կբացատրենք. ենթադրում է ծառայություն ծառայության դիմաց:

Դե մեր հայտնիներն էլ իրենց ինստագրամյան էջերում տվյալ ծառայությունը գովազդելու դիմաց անվճար օգտվում են դրանից:

Բայց իհարկե դրան էլ չափ կա: Մեկ անգամ մենք խոսել ենք պարուհի Վիկա Մարտիրոսյանի և նրա բարտերային համագործակցության մասին:

Բանն այն է, որ նույն թեմայով արդեն 2-րդ անգամ պարուհին քավորական ընտանիքի պարտավորությունը հոգում է բարտերի միջոցով: Մի քանի տասնյակ հազար դրամ վճարելու փոխարեն` Վիկան առաջարկում է 1-2 սթորի և վերջ, կեցցե քավորկինը:

Կրկին անգամ հիշեցնենք, որ այս նույն համագործակցությունը Վիկան արել էր տարիներ առաջ, երբ կնքում էր իր որդուն:

Նշենք, որ Վիկա Մարտիրոսյանը իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում նոր լուսանկարներ է հրապարակել, Սուրբ մկրտությունից, որտեղ նա և իր ամուսինը հանդիսանում են քավորի կարգավիճակում:

Մեկնաբանություն

Որոնում