Վերջին տարիներին Հայաստանում շատ ու շատ մարդիկ են դիմում իրենց իսկ հարսանիը օտար ափերում նշելու որոշում: Նրանք հատկապես Դուբայում, Եգիպտոսում նախընտրում են փոքրիկ, բայց շքեղ միջոցառում անցկացնել`ինչ որ չափով պահելով հայկական նորմերը:
Դեռ այս տարվա գարնանը համացանցում տարածվեց մի զույգի տեսանյութեր, որտեղ նրանք նշանադրվում էին, ռոմանտիկ տեսանյութերով կիսվում:
Այսօր արդեն զույգն ամուսնացել է`հենց Դուբայում ամուսնանալու որոշում կայացնելով:
Հետաքրքրականն այն է, որ այստեղ է նաև Սոնա Ռուբենյանի ամուսնու քույրը, ով ներկայացել է որպես հարսնաքույր: Ի դեպ ընտանիքը կապ ունի նաև Արաբո և Ներսիկ Իսպիրյանների հետ,սակայն ըստ նախնական տեղեկության`նրանք ներկա չեն եղել: Ներկայացնում ենք շքեղ հարսանիքի կադրերը, ինչպես նաև նախահարսանեկան աղջկական խնջույքը: