Երեկ երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանն իր ինստագրամյան էջում երեկ հրապարակել էր լուսանկար`այդպիսով ցույց տալով իր կապտած դեմքը:
«Առավոտը բարի չէր ինձ համար»,- հրապարակմանը կից գրել էր դերասանուհին:
Լուսանկարից երևում էր, որ Ռոզան հիվանդանոցում էր: Դերասանուհին երեկ այսքանն էր հայտնել`չմանրամասնելով, թե որտեղ և ինչ պայմաններում էր դեպքը տեղի ունեցել:
Արդեն այսօր վերջինս ներկայացրել է կադրեր`այդպիսով բացահայտելով, որ իրեն ոչինչ չի եղել, և տվյալ դեմքն ինքը ստացել է պարզապես նկարահանման համար:
Դերասանուհին հրապարակած կադրում վրձնով ներկում է դեմքը: Դե իսկ երկրպագուներին ուրախացրել է փաստը, որ դերասանուհուն ոչինչ չի պատահել: