Տեղեկացրել ենք, որ այս օրերին women’s club-ի թիմը մեկնել էր ԱՄՆ-հյուրախաղերի: Դեռևս ԱՄՆ-ում գտնվող թիմը պարբերաբար հանդիպումներ է ունենում իր ընկերների հետ և հաճելի ժամանակ անցկացնում:
Այս անգամ մեր աչքից չի վրիպել Լուիզա Ներսիսյանի ներկայացած տեսքը, որով նա խաղում էր «Մաֆիա»:
Այն, որ Լուիզան չափազանց`իր տարիքի հետ ոչ մի կապ չունեցող կարճ զգեստով էր, դա մի կողմ, բայց թե այդ զգեստով Լուիզան ինչ ինքնավստահ էր, դա այլ հարց է:
Նշենք, որ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծացավ նրա և դերասան Հրանտ Թոխատյանի ամուսնությունից հետո։ Նրանց միությունը բավականին քննարկվեց ու քննադատվեց, իսկ հիմնական պատճառը Լուիզայի և Հրանտի՝ 19 տարվա տարիքային տարբերությունն էր։ Այս տարիների ընթացքում բազմիցս լուրեր են պտտվել նաև նրանց բաժանման մասին։ Իր հարցազրույցներից մեկում Լուիզան, անդրադառնալով թեմային, նշել էր.
Իմ մասին շատ ստեր եմ լսել, օրինակ` այն, թե իբր ես ռեստորան ունեմ: Իսկ ամենազվարճալի ասեկոսեները պտտվում են այն ժամանակ, երբ ես կամ ամուսինս` Հրանտ Թոխատյանը, մեկնում ենք քաղաքից դուրս` նկարահանումների: Ամեն անգամ նման դեպքերում մարդիկ բամբասում են, թե մենք ամուսնալուծվել ենք, բայց հետո խոսակցությունների ալիքը մարում է»։
Ի դեպ՝ Հրանտ Թոխատյանն էլ, խոսելով իր և կնոջ տարիքային տարբերության ու հարաբերությունների մասին, ասել էր.
«Հույս ունեմ, որ այդ տարբերությունը չի զգում Լուիզան: Սկզբնական շրջանում դժվարություններ էին առաջանում, քանի որ իմ ընկերական շրջապատում հիմնականում իմ հասակակիցներն են: Ինձ թվում էր, որ նրան ձանձրալի է մեզ հետ: Լուիզան շատ ակտիվ մարդ է, շփվող, սիրում է տարբեր հավաքույթներ, երեկույթներ, կարմիր գորգեր: Բայց դա ինձ համար չէ. ես սիրում եմ լռության մեջ լինել: Ընկերներով հավաքվում ենք, հանգիստ զրուցում, թղթախաղ ենք խաղում: Մենք ընդհանուր լեզու ենք գտել: Երկուսս էլ ազատ ենք մեր ինքնադրսեւորման հարցում: Լուիզան հանգիստ գնում է կարմիր գորգի տարատեսակ արարողությունների, իսկ ես թղթախաղով եմ զբաղվում։ Աստիճանաբար ամեն ինչ հարթվեց»։
Նշենք, որ Լուիզայի և Հրանտի դուստրը՝ Լիլիթը, ևս ընտրել է արվեստի ուղին։