Վերջին շրջանում ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով շատերն են իրենց բողոքի ձայնը բարձրացնում ու ներկայացնում խնդիրը` այս կամ որևէ կազմակերպության, ընկերության: Բացառություն չեն նաև հայաստանյան բանկերը, որոնք քիչ թե շատ խնդիրներ ու անհարմարություններ են առաջացնում հաճախորդների շրջանում:
IDBank -ը ևս «բողոքարկվող» բանկերի ցանկում է, ինչի մասին են վկայում հաճախորդների քննադատական մեկնաբանությունները, դժգոհություններն ու պատմությունները, որոնք հաստատում են հետևյալը` ԱյԴի բանկը, մեղմ ասած, չի փայլում իր իդեալական սպասարկումով:
Սակայն, կարծես թե, այս ամենն այնքան էլ ցանկալի ու անհրաժեշտ չէ նկատել բանկի կողմից: Փոխարենը նախապատվությունը տրվում է ցուցադրական կողմի ապահովմանը:
Երեկ IDBank-ը հաճախորդների համար շնորհակալության օր էր կազմակերպել, շահումներ ու նվերներ նախատեսել բանկի հաճախորդներին ու շնորհակալություն հայտնել նրանց: Հետաքրքիր է` երեկ ու առհասարակ, վերջին շրջանում, հաճախորդներից քա՞նիսն էին իրենց շնորհակալությունն ասել գոնե միջին սպասարկման համար:
Թերևս մեր կարևոր խորհուրդը բանկին, ու մասնավորապես`որակի ապահովման բաժնին, Ձեր փոխարեն շնորհակալության օր հայտարարելուց բացի նաև «ներողության օր» կհայտարարեինք, որովհետև, ինչպես երևում է` երկրորդ դեպքի անհրաժեշտությունն առավել է:
Դե իսկ ստորև ներկայացված մեկնաբանությունները, որոնք վերցվել են Ձեր վերջին 2 հրապարակումից, փաստում են, որ բացի «ներողության օր» հայտարարելուց, չի խանգարի նաև «վստահության օր» հայտարարելը, որը, ինչպես երևում է, ամենաշատն է կասկածի տակ: