Հուզիչ տեսանյութ. Էլեն Հարությունյանը բանալիներ է նվիրում մայրիկին

  • Nov 29, 2023

Շատերն են հետաքրքրված Գոռ-Էլեն զույգով, նրանց հրապարակումներով և կյանքի հետագա զարգացումներով: Մարդիկ սիրում են, հետևում ու սպասում նրանց կյանքում տեղի ունեվող որևէ հետաքրքիր իրադարձության: Այս անգամ Էլենը ցույց է տվել իր կազմակերպած անակնկալը:

Ներկայացնում ենք տեսանյութը, որտեղ Էլենն անակնկալ է անում մայրիկին`նվիրելով բանալիներ:

 

View this post on Instagram

 

A post shared by __ (@gor__elen)

Հավելենք, որ Գոռ Եփրեմյանը բավականին կարճ ժամանակահատվածում կարողացավ արժանանալ լսարանի համակրանքին ու ուշադրությանը։ Հատկապես Էլեն Հարությունյանի հետ միությունից հետո նրանց շուրջ քննարկումներն էլ ավելի ակտիվացան, որը նաև կապված է նրանց՝ այդպես էլ չկայացած հարսանիքի հետ։

Չնայած նրան, որ և՛ Գոռը, և՛ Էլենը մեծ հայտնիություն ձեռք բերեցին հեռուստասերիալի միջոցով, այնուամենայնիվ, նրանք այսօր այլևս չեն նկարահանվում, և թեմայի մասին խոսելիս Գոռը նշել էր.

«Ես սկսել եմ երգով, տեսահոլովակով, այդ ռամանակ դեռ սերիլա չկար, չէի նկարահանվում ոչ մի տեղ։ Անցավ այդ շրջանը, հավեսս էլ փախավ։ Չեմ կարծում, որ կլինի սերիալում նկարահանվելու առաջարկ, որը կընդունեմ։ Գեղարվեստական ֆիլմի պարագայում կմտածեմ, նայած ինչ սցենար կլինի, սերիալի հետ կապված այս պահին 100 գոկոսով չեմ նկարահանսի։ Օրինակ՝ իմ տեսահոլովակի հերոսուհին եթե գալիս է նկարահանման հրապարակ ինքը չի զգա ոչ մի բանի պակաս՝ սկսած ուտելիքից։ Բայց մեր սերիալները շատ թույլ են։ Մի կողմից հասկանում եմ պրոդյուսերներին, ավել ծախսը չեն կարողանում հանել, բայց մի բանի մեջ եթե մտնում ես ուզում ես որ լավ լիմի ու քոմենթները կարդալիս չներվայինանաս»։

https://youtu.be/1s8LKKxYyc4?si=AhdhU2aKBCTdK6Ah

Անդրադառնալով այն թեմային, թե ինչու՞ ինքը և Էլեն Հարությունյանը այդպես էլ չեն ամուսնանում, Գոռը նշել էր.

«Բոլորն են հարցնում, արդեն հոգնել եմ էդ հարցից՝ ե՞րբ ես ամուսնանում, ե՞րբ ես ամուսնանում»։

Երգիչն ասել էր, որ հարսանիքի ուշացումը պայմանավորված է հարազատների Հայաստանում գտնվելով.

«Ժողովուրդ ջան, հարսանիք անպայման լինելու է, ընտանիքիս կեսը գտնվում է Հայաստանում,երբ որ հավաքվենք իրար գլուխ, Միացյալ Նահանգներում կլինի հարսանիքը, մի անհանգստացեք, բոլորիդ հրավիրելու եմ, բաց դռների օր եմ անելու»։

Մեկնաբանություն

Որոնում