Իննա Խոջամիրյանի կյանքի սերերն ու Գոշի հետ եթերում ունեցած համբույրը(տեսանյութ)

  • Nov 07, 2023

StarNews-ը այսօր անդրադարձ է կատարել դերասանուհի Իննա Խոջամիրյանի անձնական կյանքին, նրա չստացված ու ստացված հարաբերություններին: Դերասանուհուն վերջին 4 տարիներին կարողացել են 3 տարբեր սիրավեպեր վերագրել, որոնց մասին կպատմենք հաջորդիվ:

 

Դեռ 2017 թվականից համացանցում շրջանառվում էր Իննա Խոջամիրյան-Հայկ Պետրոսյան զույգի միությունը, տեւական ժամանակ քննարկվում էր  նրանց սիրավեպը, սակայն դերասանները նախընտրում էին ոչինչ չմեկնաբանել:

2019 թվականի հունվարի 19-ին դերասանուհի Իննա Խոջամիրյանը պաշտոնապես նշանադրվեց դերասան Հայկ Պետրոսյանի հետ, մինչև այդ` հունվարի 8–ին, Հայկը Թաիլանդում ռոմանտիկ առաջարկություն էր արել Իննային։

Դերասանուհին լուսանկար էր հրապարակել իր էջում և գրել. «Ես ասացի այո»։

Մինչև այդ զույգը չէր խոսում անձնական հարաբերությունների մասին, սակայն նշանադրությունից հետո թե՛ Հայկը, թե՛ Իննան հրապարակեցին համատեղ լուսանկարներ։ Կարճ ժամանակ անց զույգը հեռացրեց բոլոր հրապարակումները և պարզ դարձավ, որ նրանք այլևս միասին չեն:

Այժմ Հայկ ամուսնացած է և դուստր ունի:

Հայկից բաժանվելուց որոշ ժամանակ անց լուրեր էին պտտվում Իննա-Վահե Զիրոյան զույգի միջև եղած հնարավոր սիրավեպի մասին:

Նախորդ դեպքում ևս` ոչինչ չէր հաստատվում, սակայն ժամանակ առ ժամանակ զույգին տեսնում էին միմյանց ուղեկցությամբ, գրկախառնությամբ, ինչպես նաև միմյանց հետ ճամփորդելիս:

Նշենք, որ նրանք համատեղ աշխատում էին միևնույն նախագծում և երբեմն համբույրի տեսարաններով հանդես գալիս:

Որոշ ժամանակ անց ևս` այս միությունն ավարտվեց բաժանումով: Օրեր առաջ էլ դերասան Վահե Զիրոյանն իր սիրելիի հետ ներկայացավ ֆիլմերից մեկի պրեմիերային և այդպիսով պարզ դարձավ, որ նրա սիրտը ևս զբաղված է:

Դե իսկ այժմ արդեն բոլորին հայտնի է Իննայի և երգիչ, դերասան Գոշ Հակոբյանի սիրավեպը:

Ի տարբերություն նախկինների`զույգը համատեղ սիրառատ հրապարակումներ է անում և միայն կարճ ժամանակով փորձեց թաքցնել միությունը: Նրանք միասին ճամփորդում են, նախագծերով հանդես գալիս, ներկայանում միջոցառումների`որպես զույգ: Օրերս համացանցում հայտնվում էին մեկը մյուսին հաջորդող սիրառատ ու ջերմ տեսանյութեր, որոնք հենց դերասաններն էին հրապարակում:

Դե ինչ`հուսով ենք այս անգամ Իննայի կյանքում ամեն բան հարթ կընթանա:

Մեկնաբանություն

Որոնում