Ձեր գովազդն այստեղ

Հուզիչ կադրեր… Արամ Ասատրյանի թոռն իր ծննդյան օրն այցելել է հայրիկի`Սեդրակ Ասատրյանի գերեզմանին

  • Feb 08, 2024

Օրերս սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի թոռան`կրտսեր Արամի ծննդյան տարեդարձն էր: Արամին մի շարք շնորհավորանքներ էին գրել հարազատները,ընկերները:

Կրտսեր Արամն իր ծննդյան օրն այցելել է հայրիկի`կյանքից անժամանակ հեռացած Սեդրակ Ասատրյանի գերեզմանին:

Արամը կադրեր է հրապարակել, որը ներկայացնում ենք Ձեզ:

Նշենք, որ այս ընտանիքը բավական սիրված է հանրության կողմից: Նրանց ընտանիքում կատարվելիք ցանկացած իրադարձություն գրավում է հանրության ուշադրությունը:

StarNews-ը նախորդ տարեվերջին հայտնել էր, որ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էին լուսանկարներ, որտեղ Արամը նշանադրության օրը սիրելիի մատին մատանի էր դնում և սիրելին հուզվում էր:

Նշենք, որ կրտսեր Արամ Ասատրյանը նշանադրված է Աննա անունով աղջկա հետ:

Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են:

Աննան ԱՄՆ-ում զբաղվում է թարթիչների լիցք անելով և գեղեցկացնելով շատ կանանց: Ինչպես նշում են`աղջկա մոտ բավական լավ է ստացվում:

Մեկնաբանություն

Որոնում