Ամերիկաբնակ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում:
ԱՄՆ տեղափոխված դերասանուհին ինստագրամյան իր էջում վերջին շրջանում ներկայացնում է հիմնականում իր փոքրիկներին: Համատեղ լուսանկարներ, տեսանյութեր, որում իր 2 դուստրերն են:
Ամերիկաբնակ դերասանուհին որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել. նա ցանկանում է դառնալ հրուշակագործ:
Քրիստինան օրեր շարունակ հրապարակումներ է անում`ցույց տալով իր դասընթացները:
Այս անգամ Քրիստինան անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել`պատմելով, որ իր հրապարակումները մի կնոջ տուն «կռիվ են գցել»: Հետևորդներից մեկը գրել է, որ տեսնելով դերասանուհու դասընթացները, իր հարսն ու աղջիկը ևս ուզում են գնալ տորթ պատրաստելու դասընթացների:
Այսպիսով դերասանուհին մոտիվացնում է իր հետևորդներին: