Վերջերս ամուսնության մասին հայտարարած դերասան Տարոն Իսպիրյանը`Պոնչը, դերասանուհի Թամարա Պետրոսյանի`Տոմայի հետ շրջագայում է: Այս օրերին նրանք իրենց ինստագրամյան էջերում ներկայացնում են միմյանց հետ անցկացրած ջերմ ու ռոմանտիկ հանգստից կադրեր:
Նշենք, որ երկար ժամանալ լռություն և գաղտնիություն պահպանելուց հետո, ի վերջո, Տոմա Պետրոսյանն ու Պոնչը որոշեցին իրենց երջանկությամբ ինչ-որ չափով կիսվել նաև հանրության հետ։
Զույգը վերջին շրջանում առավել հաճախ է համատեղ հրապարակումներ անում՝ կիսվելով առօրյա, ճամփորդական ու աշխատանքային կադրերով։ Ավելացել են նաև միմյանց հասցեին արված ջերմ մեկնաբանությունները։
Չնայած այս ամենին՝ ո՛չ Տոման, և ո՛չ էլ Պոնչը դեռևս չեն մեկնաբանել իրենց ամուսնության լուրը, բայց որ նրանց հարաբերությունները երջանիկ ընթացք ունեն, պարզ է դառնում ամենատարբեր հրապարակումների: