Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր նաև անձնական հարաբերությունների, ինչպես նաև՝ քննադատությունների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
«Անձնական հարաբերությունների հետ կապված ոչ մեկի հետ չեմ կիսվում, բացի այն մարդուց, ում հետ կան այդ հարաբերությունները։ Այսինքն, եթե խնդիր ունենք, խոսելով ենք լուծում, բայց դա դուրս չի գալիս մեր փոքրիկ ընտանիքի սահմաններից։ Իմաստ չկա ծնողներին խառնելու այդ ամեն ինչի մեջ, որովհետև 10 րոպեից շատ հարթ է լինելու ամեն ինչ։ Սկզբում կային բարդություններ, ինչպես յուրաքանչյուր տարբեր ասպարեզի, տարբեր աշխարհայացքներ ունեցող մարդկանց դեպքում։ Բայց ես շատ ուրախ եմ, որ մեզ քիչ ժամանակ պահանջվեց իրար ուսումնատիրելու և ինքն էլ հասկացավ, թե էս ամեն ինչը ոնց է դասավորված ու արդեն շատ հանգիստ է այս ամեն ինչի հետ կապված։ Վստահությունն ամենակարևորն է այս ամեն ինչի մեջ։ Իրար վստահելն ու սիրելը հավասարապես կարևոր են հարաբերություններում։ Ես տեսել եմ, որ ավելորդ խնդիրներ, ինտրիգներ չեն եղել ընտանիքում, որտեղ ես մեծացել եմ, վայրկյանների ընթացքում ամեն ինչը հարթվել է։ Ես էլ երբեք չեմ ուզի իմ ընտանիքում ավելորդ լարվածություն մտցնել, ընտանիքի հանգստությունը ամենակարևորն է»։
Սոնայի և ամուսնու Էմիլի հարսանեկան արարողությունը երկար ժամանակ հանրության քննարկումների կենտրոնում էր։ Բարեմաղթանքներից զատ, եղան նաև քննադատություններ, որոնք կապված էին Սոնայի հարսանեկան զգեստի հետ։ Թեմայի մասին խոսելիս երգչուու մայրը նշել էր.
«Եթե ես իմանայի, որ ինքը ուշադրություն է դարձրել, տրամադրության անկում է եղել, անմիջապես կհարթեի ու կանցներ կգնար»։
Իսկ ահա Սոնան պատմել էր.
«Ուղղակի ես չէի կարողանում պատկերացնել, ուղեղիս մեջ չէր տեղավորվում։ Ես կես ժամը մեկ գնում էի կուլիսներ, լավ լացում էի, հետո ժպիտը նկարում էի դեմքիս գալիս էի, որովհետև 650 հյուր ունեինք, ասում էի տուն եմ գնում»։