Ավետ Բարսեղյանն իր ինստագրամյան էջում հուզիչ գրառում է արել`հրապարակելով իր և Արա Մարտիրոսյանի լուսանկարները:
«Ց´տեսություն… Իմ Արո»,- գրել է Ավետը և հավելել`«Կարևոր մի խոսք… թող չջնջվի»:
Նշենք, որ Երևանն այսօր վերջին հրաժեշտը տվեց սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Արայի գործընկերները, դերասաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ, ինչպես նաև նրա երկրպագուները:
Արամ Խաչատրյան համերգասրահից արտիստին իր երգերի հնչյունների ներքո ու վերջին անգամ ծափահարություններով ճանապարհել են Արայի ամենասիրված երգերից մեկի`«Հերիք է սիրտ» -ի ներքո: