Այսօր երգչուհի Սիլվա Հակոբյանի հայրիկի`Հակոբ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է: Երգչուհու հայրը, ով նաև նրա պրոդյուսերն է, տարիներ շարունակ դստեր կողքին է նաև շոու բիզնեսում:
Սիլվան օրվա առթիվ համատեղ լուսանկար է հրապարակել և ջերմ շնորհավորանք գրել:
«Ծնունդդ շնորհավոր, իմ ուժ, իմ թանկ, իմ անփոխարինելի»:
Նշենք, որ երգչուհի Սիլվա Հակոբյանն այն հայտնիներից է, ով մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Նրան սիրում են և հետևում նրա գործունեությանը:
Նշենք, որ Սիլվա Հակոբյանը տարիներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է եղել իր աշխատանքային գործունեության հետ կապված և մշտապես փակ է պահել իր անձնական կյանքը՝ պարբերաբար նշելով, որ չի սիրում խոսել այդ թեմայով։
Այնուամենայնիվ, ամուսնությունից հետո, երգչուհին սկսեց առավել հաճախ անձնական հրապարակումներ անել ու ժամանակ առ ժամանակ խոսել այդ մասին։