Ասատրյանների ընտանիքը շարունակում է ակտիվություն ցուցաբերել սոցիալական հարթակներում։ Նրանք գրեթե ամենօրյա ռեժիմով տոնախմբությունների ու խնջույքների մասնակից են ու հենց այդ կադրերով էլ կիսվում են հետևորդների հետ։
Օրեր առաջ հայտնել ենք, որ Սյուզին ակտիվորեն պատրաստվում է Ամանորին: Նրա մի հրապարակման մեջ երևում էր, թե որքան շքեղ է իր տոնածառը, դե իսկ մյուս հրապարակման մեջ երևում էր, որ երգչի դուստրը ամանորյա նվերներ է գնել:
Սակայն այս անգամ նրա հրապարակումը սովորականից տարբեր է և ոչ այնքան ուրախ: Արտաշի դուստրն իր սթորի բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը պատրաստում է խոհանոցում: Ինչպես Սյուզին է նշել`դեպրեսիայի պահին է: