Մհեր Բաղդասարյանն իր Tet a Tet հաղորդման շրջանակներում հյուրընկալել է դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Արման Նշանյանին: Արմանը զրույցի ընթացքում խոսել է տարբեր թեմաների մասին: StarNews-ը հետևել է անկեղծ զրույցին և առանձնացրել հետաքրքիր մտքերը:
Մհերը խոսեց նաև դերասանի երկրորդ ամուսնության մասին, ինչ վերաբերյալ հարցը հուզեց դերասանին:
«Ես շատ վատ տեղ ընկա, եղբայրներից հետո, ես որ ասում եմ փառքը աշխարհի ամենավատ բաննա, դա մի ուրիշ ենթաշերտից ա, որից պետքա շատ զգույշ լինել: Այդ փառքն ինձ տարել էր շատ հետաքրքիր, վտանգավոր, վախենալու ճանապարհի, որից ես կարողացա դուրս գալ իմ կնոջ սիրով:Երբ որ դու հասկանում ես, որ շատ խորը քնում ես ու ընդունում ես կյանքը ու առաջնորդվում ես փառքով, ինչպես օրինակ նառկամանի ամբողջ իմաստը կյսնքի հաջորդ հաճույքի դոզան բռնելնս, նույնն էլ էսա դառնում, կախվածություն ես ունենում փառքից: Իմ կինն էդ ժամանակ եկավ իմ կյանք, ու շատ համբերատար ինձ օգնեց գնալ դեպի սերը,ու երբ դուրս եկա էդ ամենից, կողքից նայեցի ու հասկսցա, որ էլ չեմ ուզում դերասանությունով զբաղվել, հիմա ինձ տեսնում են , ասում են`«Արման ջան չկաս», բայց չգիտեն ինչի»: