StarNews-ը օրեր առաջ հայտնել է, որ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունենում սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:
Մենք ներկայացրել էինք շքեղ երեկոյի կադրերը: Ինչպես երևում է`նրանք 7 օր 7 գիշեր պատրաստվում են նշել իրենց նշանադրությունը: Երեկ ևս զույգը մտերիմների հետ Հայաստանի ամենաթանկարժեք ռեստորանում խնջույք է իրականացրել, որտեղ կրկին երգել է Գրիշա Ասատրյանը:
Նշենք, որ մեր աչքից չէր վրիպել այն, որ Արամ Ասատրյանի երգի ներքո նշանադրության օրը ներս էին բերվել թվով 10 զամբյուղներ, որոնք լի են եղել բրենդային ոսկեղենով, պայուսակով, կոշիկով, օծանելիքով և այլ նվերներով, որոնք բացառապես եղել են բրենդային:
Երեկոյին բնականաբար ներկա էր Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի և խնամիների հետ:
Մեր աչքից չէ վրիպել նաև այն, թե որքան գեղեցիկ և էլեգանտ տեսքով էին Արտաշի կինը`Աննան և դուստրը`Սյուզին, ներկայացրել կրտսեր Արամի նշանադրությանը: