ԱՄՆ-ում երեկ մատուցվել է հոգեհանգստի կարգ`նվիրված սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին: Հոգեհանգստին ներկա են գտնվել ԱՄՆ-ում բնակություն հաստատած մի շարք հայտնիներ, այդ թվում`Արմենչիկը, երգիչ Նորոն, Արկադի Դումիկյանը, Արմինկան և այլոք:
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն անկեղծ հրապարակում է արել`նշելով, որ ինքն ու Արան միայն գիտեն, որ Արային բացակա դնել չի կարելի:
Դերասանուհու անկեղծ հրապարակունը`ստորև
Նշենք նաև, որ Երևանը օրեր առաջ վերջին հրաժեշտը տվեց սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Արայի գործընկերները, դերասաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ, ինչպես նաև նրա երկրպագուները:
Արամ Խաչատրյան համերգասրահից արտիստին իր երգերի հնչյունների ներքո ու վերջին անգամ ծափահարություններով ճանապարհել են Արայի ամենասիրված երգերից մեկի`«Հերիք է սիրտ» -ի ներքո: