Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն իր էջում հուզիչ գրառում է արել`հայտնելով Մարետ տատի մահվան լուրը:
Անահիտը հետևյալն է գրել.
«Քիչ առաջ իմացա, որ Մարետ տատն էլ չկա, հասել են քաղաք, մեքենայից իջել ու սիրտը չի դիմացել:
Մարետ տատ ջան, Արցախի նման, քո սիրտն էլ չդիմացավ: Հոգիդ թող խաղաղվի, լույսերի մեջ մնաս…»,- պատմել է դերասանուհին:
StarNews-ը ցավակցություններն է հղում դերասանուհուն: