2 տարի` առանց քեզ. Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը`Հայկոյի մшհվան օրը

  • Sep 29, 2023

Այսօր սիրված երգիչ Հայկոյի մահվան 2-րդ տարելիցն է: Այս առիթով Անահիտ Սիմոնյանը հուզիչ հրապարակում է արել`դրան կից գրելով.

«Հայկո, 2 տարի առանց քեզ… Սեպտեմբեր 29…»:

Նշենք, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանը Հայկոյի մահից հետո միայնակ մեծացնում է իրենց որդուն՝Արմանին։

Հավելենք, որ Անահիտը իր էջում հաճախ է հրապարակումներ անում Հայկոյի վերաբերյալ։ Սկզբնական շրջանում նա ցույց էր տալիս`ինչպես են նրանք գնում Հայկոյի գերեզմանին:

Իսկ  Հայկոյի մահվան մեկ տարվա օրը Անահիտ Սիմոնյանը ևս իր ինստագրամյան էջում հրապարակել էր Հայկոյի լուսանկարն ու գրառում արել.

«Մենք շատ ենք կարոտում քեզ։ Սա օրացույցի ամենավատ օրն է։ Հանգչիր խաղաղությամբ մեր պահապան հրեշտակ»,-գրել էր Անահիտը։

Հավելենք, որ այս ընթացքում դիզայները պարբերաբար հրապարակում է Հայկոյի լուսանկարը կամ հուզիչ գրառումներ անում նրա մասին։

 

Մեկնաբանություն

Որոնում