«Ես վերադառնում եմ դեպի ինձ»․ Լիա Զախարյանը հայրենի Սյունիքից անչափ գեղեցիկ կադրեր է հրապարակել

Դերասանուհի Լիա Զախարյանը այս օրերին գտնվում է հայրենի Սյունիքում, որտեղից էլ հրապարակել է անչափ գեղեցիկ ու խաղաղությամբ լի կադրեր։

Հրապարակմանը կից դերասանուհին գրել է ոգեշնչող ու հուզիչ խոսքեր․

«Կան վայրեր, որտեղ ես ոչ միայն պարզապես հանգստանում եմ…
Ես վերադառնում եմ դեպի ինձ։

Երբ լինում եմ բնության գրկում… հատկապես իմ հողում՝ իմ Սյունիքում, ինչ-որ անբացատրելի խաղաղություն է իջնում ներսս

Քաղաքի աղմուկից հեռու,
առօրյա պարտականություններից ու անվերջ պատասխանատվություններից հեռու,
ես նորից սկսում եմ զգալ կյանքը։

Բնության բարի ու կենդանի ձայների ներքո,
բաց երկնքի տակ,
մաքուր օդի մեջ…
հոգիս սկսում է թեթևանալ։

Աչքերս փայլում են,
սիրտս՝ արագ բաբախում,
իսկ ներսումս այնպիսի ուրախություն է ծնվում,
կարծես հոգիս թիթեռնիկի պես թռչկոտում է

Այստեղ ես ոչինչ չեմ ձևացնում։
Ես իմ բնությամբ եմ՝ բնության գրկում։

Ու հենց այդ պահին հասկանում եմ,
թե որքան քիչ բան է պետք մարդուն իսկապես երջանիկ լինելու համար —
խաղաղություն, ազատ շունչ ու կապ բնության հետ»։

Հրապարակումը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում, ովքեր հիացմունքով են արձագանքել թե՛ դերասանուհու խոսքերին, թե՛ Սյունիքի բնության գեղեցիկ կադրերին։