Ձագուկի մոտ ամենածանր խնդիրն է. Հայտնիների արձագանքը Գոռ Հակոբյանի տեսաուղերձին

Քիչ առաջ տեղեկացրինք, որ դերասան Գոռ Հակոբյան-ը դիմել է համայն հայությանը՝ օգնության խնդրանքով իր որդու՝ Ֆելիքսի բուժման համար։ Երեխայի մոտ հայտնաբերվել է ծանր հիվանդություն՝ Յուինգի սարկոմա։

Լուրը մեծ ցավով է ընդունվել հանրության կողմից։ Շատ հայտնիներ արդեն արձագանքել են՝ իրենց սոցիալական էջերում տարածելով դրամահավաքի վերաբերյալ տեղեկատվությունը և կոչ անելով միանալ օգնությանը։

Նազենի Հովհաննիսյանը գրել է․
«Մեր Գոռն է, խոնարհ, համեստ ու աշխատող։
Ձագուկի մոտ ամենածանր խնդիրն է։
Մենք ՄԻԱՍԻՆ կարող ենք օգնել.. ԳՈՌ ՋԱՆ, եղբայր ջան, Աստված առաջ ՏԱՐԱԾԵԼ ! ! ! Պինդ մնացեք»։

Գրիգոր Դանիելյանը գրել է․
«Ժողովուրդ ջան խնդրում եմ միանալ դրամահավաքին և տարածել, որ հնարավորինս շուտ կարողանանք հասնել դրական արդյունքի»։

Մարինկա Խաչատրյանը գրել է․
«Խնդրում եմ իմ հետևորդներին միանալ դրամահավաքին և տարածել, որպեսզի կարողանանք միասին օգնել»։

Հռիփսիմե Ելինյանը գրել է․
«Ընկերներ ջան ունենք բոլորիդ օգնության կարիքը, մեր միջոցները չեն բավարարում, որպեսզի արագ կարողանանք հասնել արդյունքի, ուստի խնդրում ենք միանալ դրամահավաքին և տարածել տեսանյութը, որպեսզի բարի մարդիկ միանան մեզ»։

Անի Երանյանը գրել է․
«Ընկերներ մի մարդու պես խնդրում եմ աջակցել մեր ընկերոջը»։

Դիանա Հարությունյանը գրել է․
«Վստահ եմ, որ Աստված բարեգութ է ու կբժշկի։ Կյանքում ոչ ոքս ապահովագրված չենք, սիրելիներս։ Տարածում ենք անխտիր»։

Վիկա Մարտիրոսյանը գրել է․
«Գոռ ջան, վստահ եմ ամեն ինչ լավ է լինելու․ Աստված մեծ է, մենք Ձեզ հետ ենք»։

Անահիտ Մանուկյանը ևս գրել է․
«Ավելին քան երբևէ մեր ընկերներն ու սիրելի ընտանիքը այս պահին ունեն յուրաքանչյուրիս օգնության կարիքը»։

Եվ այսպես, բազմաթիվ հայտնիներ են արձագանքել այս ցավալի լուրին։ Շարքը երկար է, իսկ ցավը՝ բոլորի սրտում։

StarNews-ը ևս իր աջակցությունն է հայտնում Հակոբյան ընտանիքին՝ հույս ունենալով, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի օգնել փոքրիկ Ֆելիքսին։