«Կորստի ցավը կարող է ստիպել անգամ Աստծուն հերքել»․ Ավետ Բարսեղյանի հուզիչ խոստովանությունը կորստի ցավի մասին

Հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյան-ը «InnaView» հաղորդման հյուրն էր, որտեղ ծավալվել է խորքային ու բազմաբովանդակ զրույց։ StarNews-ը հետևել է հարցազրույցին և առանձնացրել ամենաուշագրավ հատվածներից մեկը՝ կորստի ցավի հաղթահարման թեմայով։

Հաղորդավարի հարցին՝ արդյոք բնական է, երբ մարդը ծանր կորուստներից հետո սկսում է նույնիսկ հերքել Աստծուն, Ավետ Բարսեղյանը պատասխանել է բավական անկեղծ ու ոչ ստանդարտ ձևակերպմամբ։

«Բացարձակ չէ… հետո տերևի պես կդողաք այդ մեծության առաջ ու կընդունեք։ Հիմա անպատվեք էլ Աստծուն, դա նորմալ է։ Կորստի ցավը կարող է մարդու մեջ առաջացնել այդ ամենը՝ հերքում, բողոք, նույնիսկ զայրույթ»,– նշել է նա։

Բարսեղյանի խոսքով՝ նման էմոցիաները պետք չէ ճնշել կամ վախենալ դրանցից։ Ընդհակառակը՝ մարդը պետք է ապրի իր ցավը, արտահայտի այն, քանի որ հենց այդ ճանապարհով է գալիս ներքին հաշտությունը։

«Հանգիստ հերքեք, հանգիստ համարեք դա սխալ… որքան էմոցիա տաք, այնքան ավելի կենդանի ձևով վերջում ամեն ինչ իր տեղը կընկնի ձեր կյանքում»,– ընդգծել է նա։

Ավետ Բարսեղյանի այս խոսքերը շատերի համար կարող են դառնալ կարևոր հոգեբանական աջակցություն՝ հիշեցնելով, որ ցավի պահին անգամ ամենածայրահեղ զգացումները բնական են, և ժամանակի ընթացքում մարդը գտնում է իր ներքին հավասարակշռությունը։