«Onex, ուր է իմ iPhone-ը»․ Սոֆի Էլիզբարյանի աղմկահարույց բողոքը Apple-ին

Բլոգեր Սոֆի Էլիզբարյանը հրապարակավ բողոք է ներկայացրել Apple ընկերությանը՝ պնդելով, որ պատվիրած iPhone-ը իրեն այդպես էլ չի հասել։
Սոֆին նշում է, որ iPhone-ը պատվիրել է Apple-ի պաշտոնական հարթակից, սակայն ստանալուց հետո պարզվել է՝ տուփը դատարկ է։ Նա նաև հրապարակել է ստացված պաշտոնական նամակը, որտեղ ասվում է․
«Ողջույն, հարգելի Սոֆի,
Սույն նամակով տեղեկացնում ենք, որ ԱՄՆ պահեստ ստացված Ձեր առաքանին եղել է դատարկ։ Լուսանկարները և տեսաձայնագրությունը կարող եք գտնել նամակին կից»։
Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է բացվում տուփը՝ առանց հեռախոսի։
Ամենահետաքրքիրն այն է, որ երբ բլոգերը փորձել է պարզել՝ ո՞վ է պատասխանատու, ստացել է հետևյալ պատասխանը՝ սարքը «կորել է միջանկյալ տեղում», և իրենք պատասխանատվություն չեն կրում։
Այս դեպքը բազմաթիվ հարցեր է առաջացնում․
ո՞վ է իրականում պատասխանատու՝ Apple-ը, առաքող ծառայությունը, թե՞ ․․․։
Մի բան հստակ է՝ նման դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում միջազգային առաքումների անվտանգությունը։

















