«Անարա՞տ ես», «Կա՞թ ես», «Կենդանի՞ ես, թե՞ մարդ»․Hayutyun Project-ի հիթը դարձել է TikTok-յան հարթակում հայուհիների թեժ «մարտերի» պատճառ

Այս տարվա «հայտնություն» վայելելու բոլոր շանսերն ունեցող Hayutyun բենդի նոր երգն ու տեսահոլովակը իսկական ֆուրոր են առաջացրել TikTok հարթակում։ Այս օրերին թե՛ բլոգերները, թե՛ սովորական օգտատերերը ակտիվորեն քննարկում են երգը՝ երբեմն նույնիսկ միմյանց վիրավորելով ու մեղադրելով՝ փորձելով բացատրել արդեն հայտնի դարձած տողերի իմաստը։

Երգում հնչող «անարատ» և «բնական» բառերը դարձել են բուռն քննարկումների թեմա։

Ոմանք այդ երգի ներքո թրենդային տեսանյութեր են նկարահանում՝ ցուցադրելով իրենց բնական գեղեցկությունը, իսկ մյուսները քննադատում են նրանց՝ մեղադրելով «յոգուրտային» կամ արհեստական գեղեցկություն քարոզելու մեջ։

Քննարկումները վաղուց անցել են առողջ բանավեճի սահմանները և որոշ բլոգերների հրապարակումների մեկնաբանություններում վերածվել բացահայտ վիրավորանքների։

Իհարկե, դժվար է միանշանակ ասել՝ երգի քննադատները պարզապես չեն ընդունում գաղափարը, թե իսկապես ունեն իրենց հիմնավոր դժգոհությունները։ Սակայն փաստը մնում է փաստ՝ թեման դարձել է չափազանց արդիական, և «բնական» ու «ոչ բնական» գեղեցկության շուրջ քննարկումները թեժանում են օրեցօր։Երգում հնչող «անարատ» և «բնական» բառերը դարձել են բուռն քննարկումների թեմա։