«Միայն մենք, օվկիանոսը և հավերժությունը»․ Անիտա Ավետիսյանը կիսվել է ամուսնությունից հետո հանգստի կադրերով

Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ամուսնությունից հետո առաջին անգամ կիսվել է ամուսնական հանգստի կադրերով՝ իր ինստագրամյան էջում։
Հրապարակված լուսանկարներից և տեսանյութից պարզ երևում է, թե որքան գեղեցիկ ու ռոմանտիկ ժամանակ է անցկացնում զույգը։ Նրանք վայելում են միասին անցկացրած յուրաքանչյուր պահը, իսկ դերասանուհու երջանկությունն ակնհայտ է յուրաքանչյուր կադրում։
Լուսանկարներին կից Անիտան գրել է․
«Just us, the ocean, and forever» (Միայն մենք, օվկիանոսը և հավերժությունը)։
Հիշեցնենք, որ զույգի հարսանիքը տեղի է ունեցել օրեր առաջ, իսկ այժմ նրանք վայելում են իրենց հանգիստ՝ լի սիրով և ջերմությամբ։





















