Աստղային օրվա ամփոփում․ սիրո խոստովանություններ, սպասված հարսանիք և հուզիչ պատմություններ

Ուրախ նորությամբ կիսվեց բլոգեր Էվելինա Խանոյանը, ով հայտնեց իր ամուսնության օրը։

Ընտանեկան ջերմությամբ լի օր էր նաև Ասատրյանների ընտանիքում․ նշվեց Զվարթ Ասատրյանի ծննդյան օրը։ Հատկապես առանձնացավ Կարմենի հուզիչ շնորհավորանքը՝ «Դու հրաշալի դուստր ես, քույր…», որը շատերի սրտին հասավ։

Միևնույն ժամանակ, հուզիչ և մտահոգիչ կոչով հանդես եկավ շոումեն Արամ Մելիքյանը՝ պատմելով ծանր հիվանդություն ունեցող 16-ամյա աղջկա մասին և նշելով, որ կա ընդամենը 10 օր՝ նրա կյանքը փրկելու համար։

Անդրադարձանք նաև Տաթև Ասատրյանի անցած ուղուն՝ ԱԼՄ-ից դեպի մեծ բեմ՝ նրա հաջողության պատմությանը։

Սոցցանցերում ջերմ կադրերով աչքի ընկավ նաև դերասանուհի Ռոմելա Սարգսյանը, ով ընտանիքի հետ կիսվել էր սիրառատ պահերով՝ ցույց տալով ընտանեկան արժեքների կարևորությունը։

Օրը չանցավ նաև առանց ցավալի հիշողությունների․ լրացավ Փարաքարի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության կես տարին, ինչի առիթով նրա դուստրը հրապարակեց խորապես հուզիչ և ծանր գրառում՝ կրկին բարձրաձայնելով արդարության սպասման մասին։

Քննարկումների նոր ալիք բարձրացրեց դերասան Կարեն Հովհաննիսյանի նոր գրառումը՝ թողնելով հետևորդներին տարբեր ենթադրությունների մեջ։