Ուրախալի լուր․ Դերասանուհի Հասմիկ Գևորգյանը և դերասան Սարգիս Շողունցը շուտով ծնողներ կդառնան

Ուրախալի լուր հայկական թատերական աշխարհից․ Հասմիկ Գևորգյան-ը՝ Հ․ Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի, և Սարգիս Շողունց-ը՝ Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, շուտով ծնողներ կդառնան։
Դերասանական զույգը այս մասին հայտնել է սոցիալական հարթակներում՝ կիսվելով գեղեցիկ և հուզիչ լուսանկարներով, որտեղ արդեն նկատվում է Հասմիկի կլորիկ փորիկը։ Նրանց հրապարակումները մեծ արձագանք են գտել՝ արժանանալով բազմաթիվ շնորհավորանքների։
Հասմիկը կից գրել է անկեղծ ու զգացմունքային տեքստ՝ անդրադառնալով իրենց հարաբերությունների փոփոխություններին և սպասվող փոքրիկի լույս աշխարհ գալուն․
«Ինչ-որ պահից սկսեցի կարևորել ամեն վայրկյանը, որ կիսում ենք միասին՝ ամեն օր…
Հասկացա, որ մեր վեճերում այլևս չեմ ուզում լինել ճիշտ, ուզում եմ լինել երջանիկ…
Ինչ-որ պահից քո ծննդյան տարեդարձին սկսեցի սպասել ավելի շատ…
Ինչ-որ պահից քեզ համար կարևոր երևույթներն ինձ համար էլ դարձան կարևոր…
Հենց այն պահից, երբ իմացա ՆՐԱ գալու մասին, աշխարհն ավելի գունավոր դարձավ…
Ուզում եմ լռել երջանկությանս մասին…🕊
Ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ, որ ապրում եմ այն, ինչի մասին լուռ երազել եմ…»
Սունդուկյանի և Պարոնյանի թատրոնների սիրված դերասանների այս ուրախ լուրը մեծ ոգևորություն է առաջացրել նաև նրանց գործընկերների ու հանդիսատեսի շրջանում։





















