Ծեծի ենթարկվшծ տղայի ընտանիքի մասին սարսшփելի մանրամասներ են հայտնի դարձել. Բացառիկ

Երեկ հանրությունը ցնցվեց ողբերգական լուրից․ 1 տարեկան 2 ամսական երեխայի սպանության փորձի կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին։ Տեղեկությունը հաստատել են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փոքրիկը Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Բժիշկներին հաջողվել է վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ երեխային դաժանաբար ծեծի է ենթարկել նրան պահող անձանցից մեկը։

Երեխայի տատիկի պատմությունը բացահայտում է ընտանիքում տիրող ծանր ու վտանգավոր իրավիճակը։ Նրա խոսքով՝ դուստրը ստիպված է եղել լքել բռնակալ զուգընկերոջ տունը՝ երեխային ժամանակավորապես թողնելով այնտեղ, հույս ունենալով հետագայում նրան ապահով միջավայր տեղափոխել։

Սակայն այդ ընթացքում, ըստ տատիկի, երեխային ծեծի է ենթարկել տղամարդու բազմաթիվ կողակիցներից մեկը։ Դեպքի մասին տատիկը տեղեկացել է համացանցից, իսկ երեխայի վիճակի մասին ընտանիքը տեղեկացվել է արդեն նրա հիվանդանոց տեղափոխվելուց հետո։

Պարզվել է նաև, որ ընտանիքում առկա են եղել լուրջ սոցիալական ու կենցաղային խնդիրներ։ Երեխայի մայրը ենթարկվել է բռնությունների, անգամ՝ հարկադրված աբորտների, իսկ այժմ կրկին հղի է։

Տուժած փոքրիկն ունի նաև զույգ եղբայրներ, որոնք գտնվում են մանկատանը։

Դեպքը լայն արձագանք է ստացել հասարակության շրջանում՝ կրկին բարձրացնելով երեխաների անվտանգության, ընտանեկան բռնության և սոցիալական վերահսկողության հարցերը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։