«Ոտքս ոլորված ավարտեցի ներկայացումը»․ Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել

Պարուհի Սոֆի Դևոյանը սոցիալական էջերում անհանգստացնող հրապարակում է արել՝ հայտնելով, որ ներկայացման ժամանակ վնասվածք է ստացել, սակայն նույնիսկ այդ վիճակում շարունակել է պարել մինչև վերջ։
Սոֆի Դևոյանը կիսվել է իր ապրումներով և ցույց տվել վնասված ոտքը՝ գրելով․
«Մոտավոր այսպես, իսկ ես այդ օրը ընտրություն չունեի, ոտքս ոլորված՝ ես ավարտեցի ներկայացումը»։
Հրապարակումից հետո պարուհին տեղադրել է նաև իր ոտքի լուսանկարը և հավելել․
«Միշտ չէ, որ ամեն ինչ այնքան իդեալական է, որքան երևում է․․․»
Հետևորդները մեկնաբանություններում շտապել են ուժ և շուտափույթ ապաքինում մաղթել պարուհուն՝ գնահատելով նրա նվիրվածությունն ու բեմին մինչև վերջ հավատարիմ մնալը։



















