«Անկախ եղանակից միևնույնն է գարուն է»․ Նազիկ Ավդալյանը՝ նոր էսթետիկ կերպարում

Հայաստանի հանրահայտ ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը նոր հրապարակմամբ է հանդես եկել իր սոցիալական էջերում՝ ներկայացնելով իրեն նոր, շքեղ և էսթետիկ կերպարում։

Լուսանկարներում մարզուհին ներկայանում է գարնանային տրամադրությամբ՝ առանձնանալով նրբագեղ ու ոճային տեսքով։ Հրապարակումը անմիջապես ուշադրություն է գրավել հետևորդների շրջանում, որոնք շտապել են հիացական մեկնաբանություններով արձագանքել նրա նոր կերպարին։

Նազիկ Ավդալյանը կից գրել է․
«Անկախ եղանակից միևնույնն է գարուն է, որը ես վայելում եմ անմնացորդ»։

Հրապարակման մեջ հստակ զգացվում է գարնանային թեթև և ուրախ տրամադրությունը։ Մարզուհին իր լուսանկարներով կարծես փոխանցում է դրական էներգիա և հիշեցնում, որ տարվա այս եղանակը կարելի է վայելել անկախ արտաքին պայմաններից։

Ձեզ ենք ներկայացնում Նազիկ Ավդալյանի նոր ֆոտոշարքը։