Անահիտ Կիրակոսյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում մի քանի տարի շարունակ։ Հեռուստասերիալներ, ֆիլմեր ու նաև հաղորդումներ… Այս ամենը հնարավորություն է տալիս Անահիտին միշտ լինել էկրաններին։
Անահիտի անձնական կյանքը ևս շատ քննարկված է, սակայն բոլորին է պարզ, որ դերասանոհին տարիներ առաջ ամուսնանալով մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա` մեծացնելու ամուսնու երկու երեխաներին։ Եվ այսքան տարի անց ընտանիքն այժմ երջանիկ է և լիարժեք։
Այս օրերին Անահիտն ամուսնու հետ գտնվում է Մոնակոյում, որտեղ ռոմանտիկ ֆոտոշարք է իրականացրել զույգը:
Մեկնաբանություններում հետևորդները շտապել են ջերմ խոսքեր շռայլել ու երջանիկ կյանք մաղթել նրանց: