Կրկին միասին լինելու լուրերից հետո Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը նոր հրապարակումով են հանդես եկել

Մովսես Երեմյան Անի Երանյան զույգի մասին ժամանակին խոսում էին բոլորը, նրանք ամենասիրված աստղային զույգն էին, նրանց յուրաքանչյուր նոր ֆոտոշութ անմիջապես տարածվում էր ամբողջ համացանցով, ցանկացած հարցազրույց մի նոր քննարկման առիթ էր դառնում՝ երբեմն նոր սկանդալի ու քննադատության ալիք բերելով։

Ժամանակին շատերը անգամ հակված էին մտածելու, որ նրանց սիրավեպը պարզապես PR քայլ էր՝ իրենց անձի շուրջ հետաքրքրություն առաջացնելու համար։ Իհա՛րկե, թե՛ Մովսեսը, թե՛ Անին մի քանի անգամ հերքել են այս խոսակցությունները՝ նշելով՝ իրենց հարաբերություններն անկեղծ են։

Վերջին օրերին ևս քննարկվում էր Անիի և Մովսեսի հավանական միավորումը: Անին հանդես էր եկել սիրառատ հրապարակումներով, ինչից հետո շատերը ենթադրում էին, որ նրանք կրկին միասին են, շատերն էլ վստահ էին`միևնույն նախագծում են նկարահանվում:

Այնուհետև բացահայտ էր` պատասխանը տարբերակ երկրորդն էր: Այսօր ևս արդեն աշխատանքային զույգը հանդես է եկել մի քանի հրապարակումով, որոնք ևս ապացուցում են,որ սիրավեպից, բաժանումից հետո Անիին և Մովսեսին հաջողվել է դառնալ ընկերներ, միմյամց հետ աշխատել, համագործակցել և չունենալ անցյալից մնացած խնդիրներ: