StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբոզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը ինստագրամյան իր էջի հետևորդների հետ կիսվել էր նոր հոլովակով՝ ցույց տալով, թե ինչպես է կազմակերպել ժամանցը օվկիանոսից այն կողմ։
ԱՄՆ-ից արված տեսանյութով էին հանդես եկել նաև դերասան-հումորիստներ Արմուշն ու Վահագն Գրիգորյանը՝ հետաքրքիր բւ զվարճալի կերպով ակնարկելով, որ նոր տեխնոլոգիաներից այնքան էլ գլուխ չեն հանում։
Դերասանուհի Անի Խաչիկյանն էլ ընկերուհու մասնակցությամբ էր լուսանկար հրապարակել՝ կից նշելով.
«երևանյան գիշերներից…»
Դերասանուհի Լիա Զախարյանն էլ հանգիստն է վայելում Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում ու այդ հրապարակումներին կից նա գրառել էր հայրենիքի մասին իր մտքերը։
Շոումեն Արամ Մելիքյանի մայրն էլ նշում էր ծննդյան տարեդարձը ու անակնկալները սկսվել էին դեռ կեսգիշերից, երբ ընտանիքի անդամները ծաղկեփնջով շնորհավորել էին օրվա առթիվ։ Արամն ու ընտանիքի մյուս անդամները հրապարակել էին մի քանի կադրեր իրենց համար կարևոր այդ օրվանից։
Մահացել է երգչուհի Մադոննայի եղբայրը։ «Իմ եղբայր Քրիստոֆերը չկա։ Նա այսքան ժամանակ ինձ համար ամենամոտ մարդն էր: Դժվար է բացատրել մեր կապը: Բայց դա առաջացավ այն գիտակցումից, որ մենք տարբեր էինք, և հասարակությունը մեզ դժվար էր ընկալելու, քանի որ մենք չէինք հետևում ստատուս քվոյին»,- գրել էր երգչուհին։ Նշենք, որ Քրիստոֆերի մահվան պատճառը քաղցկեղն է։