Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հյուրը դերասանուհի Աննա Մանուչարյանն էլ ով իր կյանքի մասին շատ անկեղծ բացահայտումներ է արել։
StarNews-ը հետևել է զրույցին։
Դերասանուհին զրույցի սկզբում խոսեց ԱՄՆ տեղափոխվելու պատճառների մասին.
«Բարեբախտաբար իմ կյանքում հիմա ամեն բան լավ է։ Նախ անպայման ուզում եմ շեշտել, որ մենք էմիգրանտի կարգավիճակում չենք էստեղ, մենք օրինական ենք ԱՄՆ-ում գտվում և ժամանակավոր։ Էստեղ մեզ բերել են Մալենայի գործերը։ Հետաքրքիր առաջարկ ուներ, և մենք էստեղ ենք ընթացք տալու համար այդ պայմանագրին։ ԱՄՆ գալու խոսակցությունը կար օդի մեջ, բայց ես լրջորեն չէի վերաբերվում, նույնիսկ Հայաստանում մեր տան վերանորոգումն էի սկսել։ Եվ չէի սպասում, որ էսքան արագ կլինի, վերանորոգումն ավարտեցինք, տեղափոխվել էինք ու 20 օր դեռ չէր անցել, երբ Մալենան տոմսերը ձեռքին տուն եկավ։ Երկու ամիս ես չափազանց ծանր ապրումներ եմ ունեցել, որովհետև շատ երկար ճանապարհ անցնելուց հետո ես համարում էի, որ իմ գրեթե բոլոր երազանքներին հասել եմ ՝ ես աշխատում էի իմ ամենասիրելի թատրոնում, գրեթե 15 տարի հանրային ռադիոյում էի, հանրային հեռուստատեսությունում վարում էի հաղորդում, ես իմ գեղեցկության սրահն ունեի, մի խոսքով ես ամեն բան թողեցի։ Բնականաբար պետք է թողնեի, որովհետև ես առաջնահերթ ինձ համարում եմ մայր, նոր դերասանուհի, կամ կին»։
Դերասանուհին նաև խոսեց իր ընտանիքի և ամուսնալուծությունից հետո իր կյանքի մասին։
Աննան նախ նշեց, որ իր հանդեպ շատ խիստ են եղել իր ընտանիքում։ Դերասանուհին նշեց, որ անգամ երբ ամուսնալուծվել էր և Մալենան կար, իրենց տանը հստակ օրենքներ կային.
« Ես ժամը 10 -ին պետք է տանը լինեի՝ լիներ ամառ, թե ձմեռ։ Հայրս փորձում էր նաև Մալենայի հոր բացը լրացնել և նա ուզում էր, որ շրջապատում տեսնեն, որ Մալենան մենակ չէ, դրա համար նրան տանում էր դպրոց ու հնարավորության դեպքում վերցնում էր դպրոցից։ Չնայած դպրոցը մեր բակում էր և երևում էր մեր պատուհանից, և ´եղբայրս, և ´հայրս բափազանց ուշադիր են եղել Մալենայի հանդեպ ու նրան շատ սիրում են։ Մալենան նույնիսկ չի էլ գիտակցել, որ հայր չունի։ Ես շատ էի փորձում խոսել նրա հետ ու ասել, որ ես ամուսնալուծված եմ, բայց չգիտեի, թե ինչպես, անգամ հոգեբանի հետ եմ խոսել։Մի դեպք պատմեմ, երբ նրան դպրոց տարա առաջին անգամ: Ուսուցիչը հարցրեց բոլորին, ով կասի իր անուն-ազգանուն- հայրանունը։ Մալենան ակտիվ ձեռք բարձրացրեց ու ասաց` Մարդոյան Արփինե ու իմ հայրիկի անունը։ Արցունքներս չկարողացա զսպել, ապրումներս աննկարագրել էր։ Հասկացա որ բացը իմն է։ 1 օր ուժ գտա իմ մեջ ու պատմեցի նրան, շատ եմ աշխատել ինձ վրա։ Ես մինչ օրս որևէ վատ խոսք չեմ հնչեցրել հոր հասցեին, ուղղակի ես ասել եմ, որ մենք տարբեր էինք և չհասկացանք իրար, ու հիմա նա ապրում է արտերկրում։ Էդպես եմ ասել, որովհետև նա ուղղակի բացակայում է մեր կյանքից»,- այս խոստովանությունից հետո Աննան նաև պատմեց ամուսնու հետ ծանոթությանլ հետո արդեն բաժանության մանրամասները։
«Ես արդեն նշեցի, որ շատ խիստ են իմ հանդեպ եղել։ 18 Տարեկան էի, երբ մի գիրք էի կարդում որի հերոսին մտքումս պատկերացրել էի։Մի օր մայրիկիս հետ դուրս էի եկել ու տեսա մի տղայի, ով նման էր իմ պատկերացրած հերոսին։ Նա մոտեցավ շատ բարեհամբույր խոսեցինք նա խնդրեց իմ հեռախոսահամարն, ու ես տվեցի։ Դա մեր ընտանիքի մտածելակերպի մեջ ոչ մի կերպ չէր ընդհունվում։ Առաջին անգամ գնացի նրա հետ սուրճ խմելու, արդեն ուսանողուհի էի ու ինձ մեծ էի զգում։ Մի 10 րոպե տևեց մեր հանդիպումը, զրուցեցինք ու ինքն ինձ ասաց երկրորդ անգամ չեմ հանդիպի քեզ հետ, մինչև հորդ հետ չխոսեմ, ու ես մտածեցի ինչ ազնիվ մարդ ա։ Ինքը խոսեց հայրիկիս հետ, ու մեր հարաբերությունները մտան օրինական փուլ, բայց ես նրան չէի ճանաչում։ 1 ու կես ամիս անց նրանք ընտանիքով եկան մեր տուն ծանոթանալու, ու հայրս ինձ հարցրեց` ուզում եմ,թե ոչ, այնքան վստահ էի որ ճիշտ որոշում եմ կայացնում ու դա միայն իմ չիմանալուց էր։Ամուսնությունից 1 շաբաթ անց սկսվեց հալածանքներ, ֆիզիկական, հոգեբանական, անտեղի և անհիմն: Բազմիցս եղել է ֆիզիկական բռնություն՝ ծեծ, և դա հանգեցրել էր իմ առողջական լուրջ խնդիրների: Հիմա ես բոլոր հոգեբանական ապրումները հաղթահարել եմ, և այսօր ինձ համար հեշտ է այդ մասին խոսել։ Երբ ամուսնանում էի, մայրս ասաց. «Հարգիր, որ հագվես, բոլոր ընտանիքներում լինում են վեճեր, հանդուրժող եղիր»:Ես, քանի որ շատ մեծ հարսանիք էի ունեցել և մեծ պատասխանատվություն էի զգում ծնողներիս նկատմամբ, հանդուրժում էի ամեն ինչ: Դա է եղել իմ սխալը: Եթե ես առաջին բռնության ժամանակ պատմեի հորս, բայց ես 2 ու կես տարի ոչ մի վայրկյան իմ ծնողներին ցույց չեմ տվել` ինչ պայմաններում եմ ապրում»,- անկեղծացել է դերասանուհին: Նա նշել է, որ նախկին ամուսնու համար անգամ խնդիր էր իր ծնողների հետ շփումը:
Աննան բաժանման որոշումը կայացրել է հերթական կոնֆլիկտից հետո, երբ ծնողները եկել են իրենց տուն և առաջարկել, որ իրենց հետ Աննան և Մալենան էլ գնան հանգստի, բայց ամուսինն արգելել է: Ու նշել, որ Աննայի ծնողները խաթարում են իրենց տան խաղաղ մթնոլորտը։ Դերասանուհու նախկին ամուսինը նույնիսկ խոսել է նրա հայրիկի հետ ու ասել, որ էլ չգան իրենց տուն։Աննա Մանուչարյանը պատմել է, որ բաժանվելուց հետո առողջական լուրջ խնդիրներ է ունեցել և 1 տարի է պահանջվել վերականգնվելու համար:Նա նշել է, որ նույնիսկ խոսելիս դեմքը թեքվում էր։
«Այդ օրվանից հետո նրան չեմ տեսել, և դա լավ է, որովհետև կարծում եմ, նա կխանգարեր Մալենայի ճիշտ մեծանալուն»,- ասել է դերասանուհին:
Դերասանուհին նաև խոսեց այն մասին որ Մալենան ու հայրը երբեք չեն հանդիպել, և նախկին ամուսինը նույնիսկ փորձ չի արել։