Վերջին ամիսներին համացանցի քննարկման ամենաթեժ թեմաներից մեկը դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև տարիներ առաջ եղած միջադեպի հանգուցալուծումն էր:
2 տարի տևած դատական գործընթացներից հետո դերասանուհի Տաթեւ Սարգսյանը դատարանում հաղթել է, իսկ դերասանուհի Դիանա Տոռեսը պարտավորվել է ներողություն խնդրել Տաթև Աարգսյանից և գումարային փոխհատուցում տալ զրպարտության և վիրավորանքի համար:
Սակայն այսօր Դիանա Տոռեսը խորհրդավոր հրապարակում է արել, ինչը ստիպել է մտածել, որ կապ ունի վերոնշյալ թեմայի հետ:
Արդյոք Դիանան ազատվել է այս փոխհատուցումներից, թե սա ուրիշ թեմա է, StarNews-ը խոստանում է հայտնել մոտ ժամանակներում: