Ձեր գովազդն այստեղ

Ինչ տեսավ արկղում Եվա Բաղդասարյանը,ինչը ստիպեց նրան լաց լինել. անչափ հուզիչ

  • Mar 22, 2025

«Խոստովանություն» հաղորդաշարին հյուրընկալվել էր դերասանուհի՝ Եվա Բաղդասարյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Ինչու՞ Եվա.

«Իմ անունը ընտրել ա մայրիկս։ Մայրիկիս տատիկի անունն է՝ Եվիտաշերշել։ Հայ չէ ազգությամբ, մայրիկիս կողմը Ուկրաինաից է, հայրիկիս կողմը՝ հայ»։

Մի հետաքրքիր օր հանդիպում եք Ձեր ամուսնուն.

«Իմ կյանքի 27-րդ տարեդարձից հետո հանդիպում եմ ամուսնուս ու միանգամից հասկանում եմ, որ ինքը պետք է լինի կյանքիս ուղեկիցը։ Փառք Աստծո` չեմ սխալվել»։

Հաղորդման «գաղտնի արկղ» հատվածում Եվային պատկանող իրեր էին՝մանկության խաղալիքը, որը հյուրին նվիրել էր պապիկը։ Դերասանուհին հուզվեց և խոսեց մանկությունից.

«Խաղացել եմ մինչև 10տարեկան ու հետո չեմ տեսել խաղալիքը ՝ մայրիկս խնամքով թաքցրել է։ Պապիկս մահացել է, երբ 15 տարեկան էի։ Չէի գիտակցում, զգում էի, որ կորուստա, բայց որ հասուն ես լինում, ուրիշ ձև ես գիտակցում…Շատ եմ զգում բացը իմ հարազատի։ Չէի ասի ,որ խաղաղ մանկություն եմ ունեցել։ Դժվարություններ ենք տեսել ես, մայրիկս, հայրիկս։ Այդ ժամանակ եղբայրս բանակում էր, քույրիկս՝ամուսնացած։ Թե՛ ֆինանսապես,թե՛ բարեկամների առումով՝կոտրվելու։ Հիմա շատ ցավոտ է այդ ամեն ինչը հիշել, բայց փառք Աստծո, հիմա` ամուր ոտքերի վրա կանգնած, շարժվում ենք առաջ»։

Ի՞նչ է Եվա Բաղդասարյանի կարոտի անունը.

«Քույր և եղբայր, շատ եմ կարոտում։ Իմ կողքին չեն ու շատ կուզենայի, որ լինեինք ավելի մոտ։ Էնպես ստացվեց, որ ճակատագիրը բաժանեց։ Իրենք ապրում են Ռուսաստանում, ու հաճախ չենք տեսնվում»։

Մեկնաբանություն

Որոնում