«Պետք է սուտասան չլինի, դավաճանությունն ինձ համար անընդունելի է»… Աշոտ Ղազարյանի թոռնուհին հաստատում է իր և սիրելիի բաժանումը

  • Jul 03, 2024

Սիրված հումորիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը հայ լսարանին ճանաչելի դարձավ մի քանի միջազգային երաժշտական մրցույթներին մասնակցությունից հետո։ Անահիտը կարճ ժամանակում կարողացավ մեծ թվով հետևորդներ հավաքել սոցիալական հարթակներում, որտեղ, ի դեպ, բավականին ակտիվ է։

«Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում վերջինս անկեղծ զրույց է ունեցել, որին հետևել է StarNews-ը:

Անահիտը խոսել էր ամուսնանալու, դրա հարմար տարիքի մասին ու նշել, որ իր համար չկա հստակ տարիք, որը պարտադրում է ամուսնություն: Երգչուհու խոսքով` յուրաքանչյուրի մոտ անհատական է: Իր դեպքում ինքը կարևորում է իր`ֆինանսապես կայացած լինելը, սակայն հակառակ դեպքում խնդիր ևս չի տեսնում:

Անահիտը խոսեց տղամարդու իր իդեալի մասին` կարևորելով սուտասան չլինելը, քանի որ ինչպես ինքն է նշում`մեկ անգամ սուտը պարզելուց հետո, այլևս նույնը չի լինի.«Պետք է սուտասան չլինի»,- նշեց Անահիտն ու  նաև հավելեց.

«Ես ու հայրս տարբեր բնավորության գծեր ունենք, Բայց միևնույն է` այն տղամարդը, ում ես կհավանեմ, պետք է հայրիկիս նման լինի»:

Նա մատնանշեց փաստը, ըստ որի ինքը պետք է միշտ լինի ուշադրության կենտրոնում: Երգչուհու խոսքով ` կարևոր է, թե օրվա մեջ քանի անգամ կզանգի նրան սիրելին, քանի անգամ կգրի: Ինչպես ինքն է նշում`խայտառակ կարևոր դետալներ են, օրինակ եթե տղան մի օր իրեն չգրի`«Հաց կերե՞լ ես, ո՞նց ես, տուն հասա՞ր, քնե՞լ ես, բարի լույս, բարի գիշեր» կամ օրինակ սրտիկ չդնի, դա երգչուհու համար մտածմունքների առիթ կստեղծի: Ուշադրության մասին խոսելիս Անահիտը հավելեց, որ էականը թանկ ու արժեքավոր նվերը չէ, այլ մինիմալ վերաբերմունքն ու ուշադրությունը:

Երգչուհին խոսեց նաև դավաճանության մասին.

«Երբ ասում են, որ տղամարդը կարող է դավաճանել և դա նորմալ է, ինձ համար դա անընդունելի է: Թեպետ նշեմ, որ նման հիասթափություն չեմ ապրել»:

Թերևս այս հարցազրույցով Անահիտը հաստատեց ամիսներ առաջ StarNewsի այն հրապարակումը, որ Անահիտն ու սիրելին բաժանվել են: Երբեմնի համատեղ ջերմ հրապարակումներ այլևս չկան, նրա էջերում չկան նաև նախորդ հրապարակումները։

Մեկնաբանություն

Որոնում