“Երեք տարով մեծ եմ իմ նշանածից”․ Էլեն Սաֆարյանը պատմել է իր սիրո պատմությունը

Tert.am Life-ում հյուրընկալվել էր Էլեն Սաֆարյանը, ով անկեղծացել է նաև իր սիրո պատմության մասին։ StarNews-ը հետևել է զրույցին։

Էլենը պատմել է, որ իր նշանածը երկար ժամանակ համառորեն փորձել է արժանանալ իր ուշադրությանը։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը տարբեր քաղաքներում հյուրախաղերի է եղել, նա յուրաքանչյուր քաղաք ծաղիկներ է ուղարկել։ Էլենի խոսքով՝ հենց այդ համառությունն էլ գրավել է իրեն։

Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել ընդհանուր ծանոթներից մեկի հարսանիքի ժամանակ, որտեղից էլ սկսվել է նրանց գեղեցիկ սիրո պատմությունը։

Էլենը նաև նշել է, որ նշանածից մեծ է 3 տարով, և սկզբում հենց դա է եղել պատճառներից մեկը, որ մտածել է՝ իրենց հարաբերությունները գուցե չստացվեն։