«Երգն ու ելույթը ոչ մի բանի մասին էր». Արա Ղազարյանի անդրադարձը՝ Սիմոնի՝ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ չանցնելուն

Ինչպես արդեն հայտնել էինք ժամեր առաջ տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2026» մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցեց նաև Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը։ Սիմոնը սակայն եզրաձակիչ փուլ չանացավ, ինչը մեծ քննարկումների առիթ դարձավ։ Այս ամենին անդրադարձել է նաև պրոդյուսեր Արա Ղազարյանը։
«Իմ հետևորդները գիտեն թե որքան ակտիվ եմ ես լինում Երվատեսիլյան օրերին… Մասնակցում եմ քննարկումներին, տարածում եմ մեր մասնակցի ելույթը և այլն… Այս տարի ես պասիվ էի… Պատճառը մեկն էր. ՀԵՆՑ ՍԿԶԲԻՑ ԵՍ ԳԻՏԵԻ ՈՐ ԵՐԳԸ ՉԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԵԶՐԱՓԱԿԻՉ: Մտերիմ ընկերներս կփաստեն որ ես ամենատարբեր մասնավոր ոչ հանրային վայրերում դա ասել եմ: Ֆենոմենալ անտարբերություն էր երգի և ելույթի հետ կապված: Երգն ու ելույթը ոչ մի բանի մասին էր… Այսքանը»,- գրել է Արան։

















