«Փոքր Անդրեի` մեծ աբիժնիկությունը…»

  • May 11, 2023

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան օգտատերն անդրադարձել է րոպեներ առաջ երգիչ Անդրեի այն քննադատական հայտարարությանը, որ հկմա սահմանին լարված դրություն է, բայց մենք «ուռա» ենք գոռալու Եվրատեսիլի համար:

«Փոքր Անդրեի, մեծ աբիժնիկությունը….

Նախկին երգիչ Անդրեն, բոլոր հնարավոր ձևերով փորձում է փիառվել կամ տեսանելի լինել, իսկ փիառվելու վերջին կետը ամուսնությունն էր ու դրա շուրջ սարքած փիառը, որը իհարկե չաշխատեց ու շատ «կարճ կյանք» ունեցավ:

Իսկ հիմա Եվրատեսիլ մասնակցածը փորձում է ցեխ նետել Հայաստանը ներկայացրած մեկ այլ մասնակցի վրա:

Այո, հասկանում ենք, որ առավոտից սահմանին կրակում են, այոո վիրավոր զինվորներ ունենք, բայց, Անդրե քո համար էլ ենք «ուռաա» գոռացել, չնայած լիքը պռոբլեմների, ու քո համար էլ ենք սաղ մոռացել ու 2 ժամ ստատուսով ուռա գոռացել ու հպարտացել:

Եվրատեսիլն էլ այլ «պատերազմա», որի մեջ նաև մեր հայնա ու փորձում պատերազմում կրի հանուն մեզ ու մեր երկրի:

Իհարկե, չեմ համեմատում իրավիճակները, բայց պետք չէ փիառվելու համար ցեխ շպրտել հայուհու վրա, որն էլ արվեստով է փորձում Հայաստանի հաղթանակ ապահովել:

Առողջություն եմ մաղթում մեր զինվորներին, սահմանում կանգնած հերոսներին էլ ուժ ու համբերություն, իսկ Հայաստանը ներկայացնող պատվիրակին` հաղթանակ:

Անդրե, անտեղի մի բզբզա!!! էլ չես նայվում!!»:

Նշենք, որ Անդրեն հետևյալն էր գրել.

«Հեսա «Եվրատեսիլ»–ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուրաաա» ստատուսներ կգրեք, հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ բայց դուք Ձեր գործին եղեք չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեր խորը քնից»:

Մեկնաբանություն

Որոնում