Հակոբ Տեր-Վարդանյանը շքեղ հարսանիքից կադրեր է հրապարակել․ Ովքեր են հայտնի հյուրերը․ Տեսանյութ

Դերասան Հակոբ Տեր-Վարդանյանը արդեն տևական ժամանակ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ շարունակում է իր աշխատանքային գործունեությունը՝ նկարահանվելով հեռուստասերիալներում։
Հակոբը բավականին ակտիվ է նաև ինստագրամյան հարթակում, որտեղ էլ հայտնել է, որ մասնակցում է իր ընկերոջ հարսանիքին։ Չնայած այն հանգամանքին, որ արարողությունը կազմակերպվել էր ԱՄՆ-ում, այն լիովին պահպանել էր հայկական ավանդական տարրերը։
Հարսանիքին ներկա են եղել նաև բազմաթիվ հայ հայտնիներ, ինչը միջոցառմանը տվել է ավելի տոնական ու յուրահատուկ մթնոլորտ։
Երեկոյի ընթացքում հատուկ ելույթով հանդես է եկել Գոռ Եփրեմյանը, իսկ կատարողների ցանկում եղել է նաև Արմենչիկը։
Ձեզ ենք ներկայացնում հարսանիքից կադրերը՝ առանց մեկնաբանության։

















