StarNews-ը օրեր առաջ հայտնել էր, որ ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանի որդու`Արամի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով նա բազմաթիվ շնորահավորանքներ էր ստացել: Նրան շնորհավորել էին նաև Արտաշ և Գրիշա Ասատրյանները:
«Շնորհավոր ախպերս»,- ահա այսպիսի ջերմ շնորհավորանք են գրել Ասատրյանները`կրտսեր Արամին:
Ավելի ուշ ընտանիքը ԱՄՆ-ում շքեղ երեկո է կազմակերպել, որին մասնակցել է նաև Գրիշա Ասատրյանն, ով բարձրախոսով շնորհավորել է հորեղբոր որդու ծննդյան տարեդարձը, ինչին էլ հաջորդել է Գրիշայի կատարումը:
Եղբայրներն այս տեսանյութով ցույց են տվել իրենց ջերմ հարաբերությունները:
«Մենք իրար հետ ենք հզոր, իրար հետ`բոլորս»,- ասում է Արամը:
Նշենք, որ Արամն ու կինը` Լիլիթը, շուտով ծնողներ կդառնան: Զույգը որդի է ունենալու, ում անվանակոչելու են ի պատիվ պապիկի`Տիգրան:
Զույգը վերջերս շքեղ խնջույք էր կազմակերպել և հենց այդպես էլ իմացել երեխայի սեռը: