2 տարի առաջ այս օրը հայկական ողջ էստրադան և ոչ միայն, սգում էր Արթուր Գրիգորյանի մահը: Նա սիրված էր բոլորի կողմից, և չկար մարդ, ով անտարբեր անցներ: Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները երեխայի նման լաց էին լինում:
Երգահանի մահից 2 տարի անց նրա դուստրը`Մանե Գրիգորյանը, հուզիչ գրառում է կատարել:
«Ես ապրում եմ քեզ համար»,- գրել է Մանեն`տարածելով արխիվային տեսանյութ:
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ սիրված երգահանը կոկորդի քաղցկեղ ուներ, իսկ մահից առաջ նրա վիճակը վատացել էր, և նա տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն: