Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել

Երգիչ Անդրեի եւ նրա նախկին կնոջ Անի Օհանյանի հարաբերությւոնները գնալով սրվում են։ «Հրապարակ»-ի տեղեկություններով Անին օրերս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահներիննախկին ամուսնու դեմ։

Ըստ լուրերի ամուսնալուծության, երեխայի հետ կապված հարցերով դատական պրոցեսներում գտնվող Անդրեն դատարանին բժշկական փաստաթղթեր է ներկայացրել, որոնք վերաբերում են նախկին կնոջ առողջությանը, Անին էլ դրանք դատարանին ներկայացնելը, համարել է բժշկական գաղտնիքի հրապարակում եւ հաղորդման մեջ նշել, թե նախկին ամուսինը դրդել է բժշկին այդ թղթերն իրեն փոխանցել։

Նշենք, որ Անի Օհանյանը բնակվում է ՌԴ-ում, Անդրեն` եւ ՀՀ-ում, եւ ԱՄՆ-ում։

Օրեր շարունակ մենք փորձեցինք կապ հաստատել կողմերի հետ, սակայն մեր նամակներն ու զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երգիչ Անդրեի հետ նախորդ տարի է բաժանվել, ապա տևական լռությունից հետո ինստագրամյան իր էջում գրառում էր կատարել՝ երգչին փաստացի մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։ Երգիչը հերքել էր տեղեկությունը, իսկ ՆԳՆ-ն ուսումնասիրություն էր սկսել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։