StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը այցելել էր Գյումրի ու մի շարք կադրեր էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է անցկացնում ժամանակը հայրաքաղաքում։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Աննա Մանուչարյանն էլ ցույց էր տվել, թե ինչ տեսքով է պատրաստվում գնալ նկարահանման։
Երգիչ Էրիկ Կարապետյանի կինն էլ՝ Սվետլանան, հերթական անգամ հրապարակել էր լուսանկար՝ դստեր Սալոմեի մասնակցությամբ ու ցույց տվել, թե որքան է մեծացել փոքրիկը։
Ֆիլմային իր նախընրտրություններով էլ հետևորդների հետ կիսվել էր դերասանուհի Լիա Զախարյանը։
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, ով տևական ժամանակ է ինչ հեռուստատեսային դադարի մեջ է, հետևորդներին ներկայացել էր խորհրդավոր գրառմամբ։
Ռուս երգչուհի Գլյուկոզան մեկնաբանել է Կրասնոյարսկում համերգի ժամանակ իր ելույթը՝ ասելով, որ բեմում իր տարօրինակ պահվածքի պատճառը հակադեպրեսանտների եւ քնաբերների օգտագործումն է։ Նրա խոսքով՝ սթրեսի պատճառով սկսել է առողջական խնդիրներ ունենալ։