Սուպեր Սաքոն վիրահատվել է. ինչ է պատահել նրան

Ռեփեր Սուպեր Սաքոն այս շրջանում գտնվում է Հայաստանում և վրահատական միջամտության է դիմել։ «Վերջին օրերին վիրահատական միջամտություն եմ իրականացրել մեր սիրելի ռեփ արտիստ Սուպեր Սաքոյի մոտ՝ երկար տարիներ նրան անհանգստացնող լեղապարկի, կերակրափողի և այրոցի խնդիրների կապակցությամբ:Ամեն ինչ անցել է բարեհաջող, և այսօր նա վերադարձել է իր լիարժեք կյանքին»,- սոցցանցերում գրել է նրա վիրահատությունն իրականացրած բժիշկը։