Բաժանման լուրերից հետո Մովսես Երեմյանը որդու հետ հրապարակում է արել. տեսեք`որքան է մեծացել նա

  • Mar 15, 2024

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Մովսես Երեմյանը որդու`Անրիի հետ ջերմ հրապարակում է արել: Նշենք, որ դերասանի այստեսակ`որդու մասնակցությամբ հրապարակումները վերջին շրջանում այնքան էլ հաճախ չէին լինում: Հետևելով Մովսեսի հրապարակմանը`երևում է, թե որքան է մեծացել Անրին:

Նշենք, որ երկար ժամանակ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը համարվում էին ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկը, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումները արժանանում։

Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։

Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։

Մեկնաբանություն

Որոնում