Նանո Քալաշյանը հղի է․ լուսանկար

Սիրված բլոգեր Նանո Քալաշյանը ուրախալի լուրով է կիսվել իր հետևորդների հետ։

Նա ամուսնու հետ միասին հրապարակել է ջերմ և հուզիչ տեսանյութ, որտեղից պարզ է դառնում, որ բլոգերը հղի է և շուտով մայրանալու է։

Հոլովակը, որը լի է սիրով ու երջանկությամբ, մեծ արձագանք է գտել սոցիալական հարթակներում։ Նանոն գրառմանը կից գրել է․ «մեր շարունակությունը», ինչը առավել խորհրդանշական է դարձրել հրապարակումը՝ ընդգծելով ընտանիքի նոր ու կարևոր փուլը։

Հետևորդները շտապել են շնորհավորել զույգին՝ մաղթելով առողջություն, խաղաղ հղիություն և անհոգ մայրություն։

Նշենք, որ Նանո Քալաշյանը հաճախ է կիսվում իր անձնական կյանքի գեղեցիկ պահերով, և այս նորությունն էլ բացառություն չէր՝ կրկին ջերմություն ու ուրախություն փոխանցելով իր լսարանին։