«Հետո դառնում են հիշողություն»․ Շուշաննա Թովմասյանի հուզիչ խոսքերն ու բնության գրկում ֆոտոշարքը

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը կրկին հիացրել է իր հետևորդներին՝ ներկայացնելով էսթետիկ և զգացմունքային ֆոտոշարք՝ արված բնության գրկում։ Սակայն այս հրապարակումը առանձնանում է ոչ միայն իր գեղեցիկ կադրերով, այլև դերասանուհու խորքային ու անկեղծ մտքերով։
Շուշաննան իր գրառման մեջ շեշտել է, որ այս լուսանկարները իր համար շատ ավելին են, քան պարզապես պատկերներ․
«Այս ֆոտոշարքը ինձ համար շատ ավելին է, քան պարզապես նկարներ։ Դրանք այն պահերն են, որոնք հիմա գեղեցիկ կադրեր են, բայց հետո դառնում են հիշողություն…»։
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր լուսանկար հնարավորություն է տալիս կրկին վերապրել անցած զգացողությունները․
«…ու ամեն անգամ նայելիս՝ ինձ հնարավորություն են տալիս նորից վերապրել այդ զգացողությունները»։
«Շնորհակալ եմ ձեզ՝ իմ ընկերներ, իմ կողքին լինելու, Ձեր ջերմ խոսքերն ու էներգիան ինձ համար մեծ ուժ են առաջ շարժվելու»։
Հրապարակումը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել համացանցում․ հետևորդները հիացել են ոչ միայն Շուշաննայի նուրբ ու բնական կերպարով, այլև նրա մտքերի խորությամբ, որոնք այս ֆոտոշարքը դարձրել են իսկապես առանձնահատուկ և հիշվող։






















