Միայն թե տեսնեք՝ ինչ համարձակ ու կրքոտ ֆոտոշարք է ներկայացրել Սրբուկը

  • Oct 31, 2021

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով հանդես է գալիս Սրբուկ բեմական անունով, իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Դրանցում երգչուհին հանդես է եկել կրքոտ ու սեքսուալ կերպարով:


«Իմ կյանքը, իմ կանոնները»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին:


Նշենք, որ Սրբուկն այն երգչուհիներից է, ով մշտապես աչքի է ընկնում իր համարձակ լուսանկարներով ու բաց հագուստներով, ինչը երբեմն ոչ միանշանակ է ընդունվում հանրության կողմից:


Երգչուհին նշել է, որ մարդիկ պետք է տարբերեն իր բեմական կերպարն առօրյա կերպարից:


«Եթե արտիստն ունի գեղեցիկ մարմին, ես դեմ չեմ լինի, որ նա գեղեցիկ բացվածքով հագուստներ կրի: Ես սիրում եմ իմ մարմինը և երբեմն ինձ թույլ եմ տալիս կրել բաց հագուստներ: Ես բեմի մարդ եմ և իրավունք ունեմ բաց հագնվելու: Եթե տվյալ արտիստը մեծ հաջողության հասնի, կմոռանան , որ նա բաց է հագնվել,Քիմ Քարդաշյանը դրա վառ օրինակն է»:

Մեկնաբանություն

Որոնում